ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

539290_431322683569736_2094855417_nԹագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:Հնդկաց թագավորը մի թռչուն ուներ, որը ձվի փոխարեն ածում էր մարգարիտներ և անգին քարեր:Եվ հունանց արքան լսելով այդ մասին՝ ցանկացավ ձեռք բերել այդ թռչնին, և պադգամավոր ուղարկեց  և խնդրեց թագավորից, և նա տվեց:Սակայն արքան էլ խնդրեց նրա ձին, որ արագությամբ թռչուններից անցնում էր: Եվ թեպետ երկուստեք ծանր էին խնդրանքները, անհապաղ երկուսն էլ կատարեցին: Եվ գալով թռչունը Հունաստան՝ մյուս թռչուների նման սկսեց ձու ածել: Ձին էլ գնալով Հնդկաստան՝  չէր արշավում, այլ կաղում էր: Վերադարձնում է Հնդկաստանի թագավորը երիվարը՝ խիստ մեղադրելով:Ամբաստանեցին նաև թռչունին: Վերադառնալով իրենց տեղերը՝ նրանցից յուրաքանչյուրը նորից լինում է առաջվա պես:

Թարգմանեց՝Միլենա Մարկոսյանը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: