Հատվածներ Նոր կտակարանից

img_5440Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանիցին գործք նորա։ 

Ամեն ոք, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը չհանդիմանվեն։

Որ փորէ խորխորատ` ի նոյն ջանկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ։ Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի,  եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի։
Ով փորում է փոս, նույնի մեջ կընկնի, և որ քանդում է ցանկապատը, կխայթի նրան օձը։ Եվ որ վերց՜նում է քարերը նրանցով կխոշտանգվի, և որ այնտեղ կոտրում է փայտ, նույնով կտանջվի

Մի յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա։ Մի նիւթեր բարեկամի քում չարիս` որ յեցեալ իցէ ի քեզ։ Մի թչնմասէր լինի մարդոյ ի տարապատուց, զի մի չար ինչ գործիցէ քեզ։
Մի հապաղիր բարություն անել խեղճ մարդկանց, երբ կարող ես օգնել նրանց։ Մի նյութիր բարեկամիտ չարիք, որը հենված կլինի քեզ վրա։ Մի թշնամացիր մարդու հանդեպ հենց այնպես, որպեսզի ոչ մի չար  բան չլինի քեզ։

Եւ մինչդեռ ուտէին նոքա՝ առ Յիսուս հաց՝ օրհնեաց եւ եբեկ, եւ ետ  աշակերտացն եւ ասէ  առէք կերայք՝ այս է մարմնի իմ: Եւ առեալ բաժակ գոհացաւ՝ ետ նոցա եւ ասաց արբէք ի դմանէ ամենեքին: Զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց:
Եւ մինջդեռ ուտում էին նրանք, Հիսուսը վերցրեց  հաց օրհնեց և կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Վերցրեք,  կերեք, սա իմ մարմիննէ: Եւ առնելով բաժակը գոհացավ՝ տվեց նրանց և ասաց. «Արբեք դրանից բոլորդ, քանզի դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի վրա թափվում է մեղքերի թողության համար»:

Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստակս նոցա: Զի եթե գլորիցի մին՝ կանգնեսցէ զնա ընկեր իւր եւ վայ միումն յորժամ գլորիցի, եւ ոչ գուցէ մեկւս՝ որ յարուցանիցէ զնա:
Լավ է երկուսը քան մեկը, որ ունեն բարի վարձք, բարի աշխատանքում: Քանզի եթե գլորվի մեկը, նրան կկանգնեցնի նրա ընկերը:  Եվ վայ մեկին, երբ գլորվի: Չի լինի մեկը,  որբարձրացնի նրան:

Փոխադրեց` Էլինա Գրիգորյանը

Նկարը` Միլենա Մարկոսյանից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: