Author Archive: 1milena123

Հատված Նոր Կտակարանից

Կարդացին՝ Միլենա Մարկոսյանը և Վիկա Մարկոսյանը

Կտակարանային հատված

Կտակարանային հատված

Սերմնացանի առակը

img_5630

Ահա լսեք․ վեր կացավ սերմնացանը գնաց սերմը ցանելու։ Եվ այնպես եղավ, որ սերմ ցանելու ժամանակ մի սերմն ընկավ ճանապարհին, թռչունը եկավ և կերավ այդ սերմը։ Մեկ ուրիշն ընկավ ժայռի վրա, որտեղ շատ հ՛ող չկար, և  արագ բուսնեց։ Քանի որ  պարարտ հող չկար, երբ որ արևը ծագեց, վառվեց, և քանի որ արմատ չուներ, չորացավ։  Մյուս սերմն ընկավ փշերի մեջ, բայց փշերը մեծացան ու խեղդեցին նրան, և պտուղ չտվեց։ Մյուսն ընկավ մշակված հողի մեջ։ Ելավ, աճեց ու մի անգամ երեսուն, մի անգամ վաթսուն և մի անգամ էլ հարյուր պտուղ տվեց։ Continue reading →

Գրաբարյան ասացվածքներ

IMG_8448.jpg

Կարդաց`Նազելի Տեր-Պետրոսյանը

Տես այստեղ ՝ Գրաբարյան ասածվացքներ 

Գրաբարյան ընթերցում

Без названия.jpg

Կարդաց`Նազելի Տեր-Պետրոսյանը

Տես այստեղ 

Հատված Նոր Կտակարանից

images-3Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին: եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:
Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո:
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա: Continue reading →

Գրաբարյան ընթերցում

cropped-picture-249.jpgԿարդում են Արևելյան դպրոց պարտեզի 5.2 դասարանի սովորողները։

Նյութը տես այստեղ:

Հատվածներ Նոր կտակարանից

img_5440Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանիցին գործք նորա։ 

Ամեն ոք, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը չհանդիմանվեն։

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ։ Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի,  եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի։
Ով փորում է փոս, նույնի մեջ կընկնի, և որ քանդում է ցանկապատը, կխայթի նրան օձը։ Եվ որ վերցնում է քարերը, նրանցով կխոշտանգվի, և որ ճեղքում  է փայտը, նրանով կտանջվի: Continue reading →

Արծիվն ու նետը

250px-vardan_aygektsiՎարդան Այգեգցի <<Արծիվն ու նետը>>

Կարդաց`Նազելի Տեր-Պետրոսյանը