Category Archives: Փոխադրում ենք

Սերմնացանի առակը

img_5630

Ահա լսեք․ վեր կացավ սերմնացանը գնաց սերմը ցանելու։ Եվ այնպես եղավ, որ սերմ ցանելու ժամանակ մի սերմն ընկավ ճանապարհին, թռչունը եկավ և կերավ այդ սերմը։ Մեկ ուրիշն ընկավ ժայռի վրա, որտեղ շատ հ՛ող չկար, և  արագ բուսնեց։ Քանի որ  պարարտ հող չկար, երբ որ արևը ծագեց, վառվեց, և քանի որ արմատ չուներ, չորացավ։  Մյուս սերմն ընկավ փշերի մեջ, բայց փշերը մեծացան ու խեղդեցին նրան, և պտուղ չտվեց։ Մյուսն ընկավ մշակված հողի մեջ։ Ելավ, աճեց ու մի անգամ երեսուն, մի անգամ վաթսուն և մի անգամ էլ հարյուր պտուղ տվեց։ Continue reading →

Հատված Նոր Կտակարանից

images-3Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին: եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:
Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո:
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա: Continue reading →

Հատվածներ Նոր կտակարանից

img_5440Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանիցին գործք նորա։ 

Ամեն ոք, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը չհանդիմանվեն։

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ։ Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի,  եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի։
Ով փորում է փոս, նույնի մեջ կընկնի, և որ քանդում է ցանկապատը, կխայթի նրան օձը։ Եվ որ վերցնում է քարերը, նրանցով կխոշտանգվի, և որ ճեղքում  է փայտը, նրանով կտանջվի: Continue reading →

Առակների փոխադրություն

images-1

Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում

Եղիր իրավախոհ քո ոսոխի հանդեպ:

Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ,  այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ

Միայն հացով չի ապրի մարդը, այլ ամեն խոսքով, որը ելնում է Աստծո բերանից: Continue reading →

Փոխադրություն

2075415431_1556662c72

  1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
    եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
    Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
    որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։ (Ղուկաս ԺԱ,  9-10)

Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեզ առաջ: Որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ: Continue reading →

Առակների փոխադրություն

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Ա) Դուք էք լոյս աշխարհի:

Դուք եք լույսը աշխարհի:

Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով , եւ ոչ լցցի ունկն լսելով:

Չի հագենալու աչքը տեսնելով, և չի լցվելու ականջն լսելով: Continue reading →

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս

king-artashesarmenia-princess-sathenik-alaniaՔե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:


Քե՛զ եմ ասում, այ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ե՛կ համաձայնիր իմ`ալանների գեղեցիկ դստերս խոսքերի հետ՝
Տալ պատանուն:
Քանի որ  դյուցազունների մոտ օրենք չէ մի քենի պատճառով
Այլ դյուցազուների որդիներին սպանել
Կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահել.
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:

Փոխադրեց Միլենա Մարկոսյանը:

Փոխադրություն գրաբարից

picture-249Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո:  Այլ ես ասեմ՝ սիրեցէք զթշնամիս ձեր. աւրհնեցէք զանիծիչս ձեր. բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղաւթս ի վերայ այնոցիկ՝ որ լլկենն զձեզ եւ հալածեն: Զի եղիջիք որդիք հաւր ձերոյ որ յերկինսն, զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝ զի՞նչ աւելի առնէք. Ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: Արդ՝ եղերո՛ւք դուք կատարեա՛լք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեա՛լ է: Continue reading →

Փոխադրություն գրաբարից

  • 7Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:
    Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:
    Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:
    Continue reading →

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

539290_431322683569736_2094855417_nԹագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին: Continue reading →