a-tigranyan
Տարեք հողմեր…

Տարեք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհեր, սիրտս էլ անմեր,
Ձեր վայրերը անանուն։

Ես էլ կ՛ուզեմ համբույր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։

Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիշեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։

Տարեք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհեր, սիրտս էլ անմեր,
Ձեր վայրերը անանուն։
Բանաստեղծութիւններ, Պէյրութ : տպ. Համազգային, 1969.
Տես`այստեղ

Թողնել մեկնաբանություն