Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս

king-artashesarmenia-princess-sathenik-alaniaՔե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:


Քե՛զ եմ ասում, այ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին:
Ե՛կ համաձայնիր իմ`ալանների գեղեցիկ դստերս խոսքերի հետ՝
Տալ պատանուն:
Քանի որ  դյուցազունների մոտ օրենք չէ մի քենի պատճառով
Այլ դյուցազուների որդիներին սպանել
Կամ ծառայեցնելով
Ստրուկների կարգում պահել.
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:

Փոխադրեց Միլենա Մարկոսյանը: