img_5440Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանիցին գործք նորա։ 

Ամեն ոք, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը չհանդիմանվեն։

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ։ Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի,  եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի։
Ով փորում է փոս, նույնի մեջ կընկնի, և որ քանդում է ցանկապատը, կխայթի նրան օձը։ Եվ որ վերցնում է քարերը, նրանցով կխոշտանգվի, և որ ճեղքում  է փայտը, նրանով կտանջվի:

Մի յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա։ Մի նիւթեր բարեկամի քում չարիս` որ յեցեալ իցէ ի քեզ։ Մի թշնամասէր լինի մարդոյ ի տարապատուց, զի մի չար ինչ գործիցէ քեզ։
Մի հապաղիր բարություն անել խեղճ մարդկանց, երբ կարող ես օգնել նրանց։ Մի նյութիր բարեկամիդ չարիք, որը հենված կլինի քեզ վրա։ Մի թշնամացիր մարդու հանդեպ հենց այնպես, որպեսզի ոչ մի չար  բան չլինի քեզ։

Եւ մինչդեռ ուտէին նոքա՝ առ Յիսուս հաց՝ օրհնեաց եւ եբեկ, եւ ետ  աշակերտացն եւ ասէ  առէք կերայք՝ այս է մարմնի իմ: Եւ առեալ բաժակ գոհացաւ՝ ետ նոցա եւ ասաց՝ արբէք ի դմանէ ամենեքին: Զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց:

Եվ մինչդեռ ուտում էին նրանք, Հիսուսը վերցրեց  հաց, օրհնեց և կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Վերցրեք,  կերեք, սա իմ մարմինն է: Եվ առնելով բաժակը՝ գոհացավ, տվեց նրանց և ասաց. «Արբեք դրանով բոլորդ, քանզի դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի վրա թափվում է մեղքերի թողության համար»:

Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստակս նոցա: Զի եթե գլորիցի մին՝ կանգնեսցէ զնա ընկեր իւր եւ վայ միումն յորժամ գլորիցի, եւ ոչ գուցէ մեկւս՝ որ յարուցանիցէ զնա:

Լավ է երկուսը քան մեկը, որ ունեն բարի վարձք բարի աշխատանքում: Քանզի եթե գլորվի մեկը, նրան կկանգնեցնի նրա ընկերը:  Եվ վայ մեկին, երբ գլորվի: Չի լինի մեկը,  որ բարձրացնի նրան:

Փոխադրեց` Էլինա Գրիգորյանը

Նկարը` Մարիետ Սիմոնյանի

Թողնել մեկնաբանություն